Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանձնվել է Կանդինսկու անվան մրցանակը

Հանձնվել է Կանդինսկու անվան մրցանակը
13.12.2013 | 13:33

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մոսկվայում, դեկտեմբերի 12-ին, հայտնի է դարձել Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիրը: «Տարվա նախագիծ» անվանակարգում հաղթել է Իրինա Նախովայի «Առանց անվանման» նախագիծը: «Առանց անվանման» նախագիծը բաղկացած է երեք մասից՝ տեսանյութից՝ «Առանց անվանման», «Ֆիգուրիստկաներից» և «Առաջնորդող կազմից»: Նախագծի բոլոր մասերը կազմված են Իրինա Նախովայի ընտանիքի արխիվի անձնական փաստագրական նյութերից և տարբեր ժամանակների լուսանկարներից: Ընդհանուր առմամբ՝ այդ նյութերը ընդգրկում են գրեթե հարյուրամյակ. անցյալ դարի 20-ականներից մինչև մեր օրերը: Ընդհանուր մրցանակային ֆոնդն այս տարի կազմել է 50 հազար եվրո: Իրինա Նախովան ստացել է 40 հազար եվրո, 10 հազար եվրո ստացել են երիտասարդ դափնեկիրները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ